Возврат

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն՝ Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ:

Յուրաքանչյուր ապրանքի արտաքին,որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին: Այդ իսկ պատճառով՝ խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխանակում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:

Վագարթ-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար՝ բացառությամբ այն առանձին դեպքերի: Տվյալ դեպքում Դուք կարող եք իրականացնել փոխանակում կամ վերադարձ ապրանքի առաքման պահից սկսած 7 օրերի ընթացքում՝ բացառությամբ ստորև նշված ապրանքացուցակի և դեպքերի: Օգտագործման ընթացքում թերացում հայտնաբերելու դեպքում ապրանքի վերադարձը կամ փոխանակումը իրականացվում են բացառապես Վագարթ-ի գրասենյակում՝  առաքման անդորրագրի առկայության դեպքում:

Վնասված ապրանքի վերադարձի դեպքում՝ վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ: Փոխանակման դեպքում՝ փոխանակվող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար: Վերադարձի  ոչ ենթակա ապրանքների համար Վագարթ-ը, իր հայացողությամբ, կարող է վերանորոգել ապրանքը և վերացնել թերությունը կամ փոխարինել այլ համարժեք մոդելով՝ պահպանելով ապրանքի արտաքին տեսքը  և ապրանքի նկարագրությանը համապատասխանությունը։

 

 

Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Կայքից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք՝ բացառությամբ ստորև նշված ապրանքատեսակների ցուցակից, կարող է վերադարձվել կամ փոխանակվելլ այլ ապրանքատեսակով առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում, եթե ապրանքը և վերջինիս փաթեթավորումն անվնաս են, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները: Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ՝ հետևյալ փաստաթղթերով․

  • Պատվերի անդորրագիր

 

Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում՝ հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը․ առաքումը դիտարկվում է ,որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է:

Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է, կամ ծառայությունը մատուցվել է անվճար՝  վերադարձի պահին վերադարձվող գումարից գանձվում է առաքման գումարը ըստ տվյալ տարածաշրջանի համար գործող առաքման հիմնական դրույքի:

 

 Վերադարձի ենթակա չեն հետևյալ ապրանքները՝

  • Ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են
  • Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք,
  • Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ), բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, այլ հիգիենայի միջոցներ,
  • Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,
  • Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ,
  • Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
  • Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր),
  • Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ,
  • Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր,
  • Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ ջրային սարգավորումներ,
  • Փչովի կահույք, փչովի ապրանքներ և լողավազաններ (փչովի և հավաքովի),
  • Կենցաղային նշանակության տեղնիկական սարքավորումներ (մետաղի մշակման և փայտի մշակման հաստոցներ), կենցաղային էլեկտրոտեխնիկական սարքեր և սարքավորումներ, կենցաղային էլեկտրոնիկա, հաշվիչ տեխնիկա, պատճենահանման տեխնիկա, ֆոտո և տեսախցիկներ, հեռախոսներ և ֆաքսիմիլային սարքավորումներ, էլեկտրոնային երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ, կենցաղային գազի սարքավորումներ և սարքեր,
  • Տպագրական ապրանքներ և նյութեր՝ գրքեր, բրոշյուրներ, ալբոմներ, քարտեզներ, նոթատետրեր, երաժշտական գրքեր և ալբոմներ, պլակատներ, օրացույցներ, բուկլետներ, ինչպես նաև նյութեր թվային կրիչների վրա,
  • Կենդանիներ և բույսեր։

 

Դրամական փոխհատուցում

Որպես օրենք, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդի Վագարթ-ի անձնական հաշվի հաշվեկշռին։ Փոխհատուցումը իրականացվում է վերադարձվող ապրանքի՝ Վագարթ-ի գրասենյակ մուտք գործելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Որոշ դեպքերում՝ գնորդի պահանջով կամ Վագարթ-ում անձնական հաշվի բացակայության ժամանակ, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝

  • բանկային քարտի վճարման դեպքում՝ հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
  • բանկային փոխանցման դեպքում՝ հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
  • PayPal համակարգով վճարման դեպքում՝ հետ է վերադարձվում նույն PayPal հաշվին,
  • iDram համակարգով վճարման դեպքում՝ հետ է վերադարձվում նույն iDram հաշվին,
  • վճարման թերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվում։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից՝ բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը՝

  • բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը,
  • PayPal համակարգի վճարման դեպքում՝ $0.30 (երեսուն ամերիկյան ցենտ)-ին համարժեք ՀՀ դրամ և 3.5% վճարված գումարից,
  • Վճարային թերմինալների դեպքում՝ 3.5% վճարված գումարից։