Դեպի վեր
© 2018, Vagart, Все права защищены.
Կիսվել
ru hy
Վերադառնալ

Կոյուղի համակարգեր PP

Ոլորել

Նկարագրություն

Պոլիպրոպիլենային խողովակները, որոնք նախատեսված են կոյուղու համար՝ այսօր կանոն են, այլ ոչ թե բացառություն: Նրանք ունեն ավելի շատ առավելություններ, քան չուգունե փոխարինողները, ոչ միայն գնի հետ կապված  այլև շահագործման առանձնահատկություններով:  Կոյուղու խողովակները, որոնք պատրաստված  են պոլիպրոպիլենից բավարարում են  ժամանակակից կոյուղու արտաքին և ներքին համակարգերի  բոլոր պահանջները:

Կոյուղու համար նախատեսված պոլիպրոպիլենային խողովակները – առավել շահավետ և արդյունավետ լուծում են ցանկացած  շինարարական օբյեկտի համար: Պոլիպրոպիլենային խողովակները  տեղադրելիս չեն պահանջվում լրացուցիչ սարքավորումների օգտագործում: Նրանք դիմանում են ծանր միջավայրի ազդեցությանը և կարող են դիմանալ զգալի մեխանիկական ծանրաբեռնվածությանը: Բացի այդ, կոյուղու պոլիպրոպիլենային խողովակները հերմետիկ են և ունեն բարձր անցունակություն, շնորհիվ լրիվ հարթ ներքին մակերևույթի : Պոլիպրոպիլենային խողովակները չեն ենթարկվում կոռոզիայի և ի տարբերություն PVC և պոլիէթիլենային խողովակների  գերազանց դիմանում են  բարձր ջերմաստիճանի ազդեցությանը (ավելի քան 90°С): Կոյուղու համար նախատեսված պոլիպրոպիլենից պատրաստված խողովակները ամենա երկարակյաց են մինչև 50 տարի: Կոյուղու համար նախատեսված պոլիպրոպիլենային խողովակները անհերքելի առավելություն են  կոմունիկացիոն համակարգի կառուցման ժամանակ:

Հիմնական մեխանիկական և ջերմային հատկությունները  20°С-ի ժամանակ

Անվանում Մեթոդիկա Չափման միավոր Նշանակություն
Խտություն ГОСТ 15139-69 գ/սմ³ >0,91
Գծային ընդլայնման գործակիցը ГОСТ 15173-70   1,5×10´
Հոսքի սահմանը ձգելիս ГОСТ 11262-80 ՄՊա 25-28
Ամրության սահմանը ճեղքման ժամանակ ГОСТ15173-80 ՄՊա 28-35
Հարաբերական երկարաձգումը ճեղքման ժամանակ ГОСТ/1262-80 % >100
Ջերմահաղորդություն ГОСТ23630-79 Վտ/մ °С 0,26

Կոյուղու համար նախատեսված պոլիպրոպիլենային խողովակների քիմիական կայունությունը:

Քիմիկատ Կոնցենտրացիա, % 20°С 60°С 100°С
Ացետոն 100 с ус  
Անիլին 100 с ус  
Բութան,հեղուկ 100 с    
Բութան,գազային 100 с с  
Կալցիումի քլորիդ Ստանդարտ с с с
Կալցիումի նիտրատ Ստանդարտ с с  
Քլոր, հեղուկ 100 н    
Քլոր գազի, անմշակ 10 ус    
Քլորոֆորմ 100 ус    
Երեք օկսիդ քրոմ Ստանդարտ с н  
Գլիցիրին 100 с с  
Գլիկոլ 100 с с  
Հեկսան 100 с ус

Ընդհանուր տեղեկություններ

  • Ունեն բարձր էռոզիայի դեմ կայունություն և գերազանց դիմադրություն քիմիական նյութերի նկատմամբ
  • Ունեն պարզ հավաքման մեթոդներ, ապահովում են հեշտ տեղադրում
  • Հերմետիկություն
  • Երկարատև շահագործման ժամանակահատված
  • Հատուկ մշակված կրկնակի միջադիր
  • Առաձգականություն
  • Առավելագույն արտադրողականություն ցանկացած ջերմաստիճանում
  • Անձայն աշխատանք
  • Թունավոր գազերի արտահոսքի բացակայություն
  • Կոռոզիայի հանդեպ դիմացկունություն
  • Հարվածակայունություն
  • Շնորհիվ առաձգական մոլեկուլային կառուցվածքի ապահովում են բարձր հարվածակայունություն, ինչպես նաև անվտանգ շահագործում ցացր ջերմաստիճանի ժամանակ ի տարբերություն այլ խողովակների, որոնք պատրաստված են կոպիտ պլաստիկից
  • Շնորհիվ հարթ ներքին մակերևույթի ապահովում են գերազանց անցունակություն
  • Համակարգի պարզ կառուցվածքը ապահովում է արագ և հեշտ փոխադրում և տեղադրում
  • Այրվելու ժամանակ չեն արտադրում թունավոր գազեր
  • Չեն ստեղծում թունավոր թափոններ , որոնք վնաս են առողջության համար
  • Ունեն երկար շահագործման ժամանակ

Օգտագործման վայր

Ապահովում են կատարյալ հերմետիկություն և գերազանց ձայնամեկուսացում հետագա օգտագործման ժամանակ, ցանկացած շինհրապարակում (բնակելի, արդյունաբերական շենքեր, հիվանդանոցներ, հյուրանոցներ, և այլն)՝ ներքին, արտաքին եւ ստորգետնյա ցանցերում: